News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սանդերսը մոտավորապես հավասար քանակի ձայներ են ստացել նախնական ընտրություններում, ինչը թույլ չի տալիս խոսել նրանցից մեկի հաղթանակի մասին:

Այովայում իր ելույթի ժամանակ Հիլարի Քլինթոնն ստացել է 49,8 տոկոս ձայն: Նա հայտարարել է, որ վստահ է, որ հենց ինքն է լինելու ընտրություններում դեմոկրատների թեկնածուն: Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ապահովել իր թեկնածության հաստատումը ամռանը դեմոկրատական կուսակցության համագումարում, ապա նաեւ հաղթանակը նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նրա մրցակից, սենատոր Բերնի Սանդերսն, իր հերթին, նշել է, որ նախնական ընտրությունների արդյունքում չի զիջել Քլինթոնին եւ վստահություն է հայտնել, որ Այովայի պատվիրակների կեսն իրեն է աջակցում, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ