Ռուսաստանը Իսրայելին վստահեցրել է, որ «Հեզբոլլահ» շարժմանը սպառազինություն չի տրամադրել եւ չի պլանավորում դա անել, հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով օրենսդր մարմիններում իր աղբյուրները։
Նրանց փոխանցմամբ՝ այդ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հրապարակումներ էին հայտնվել այն մասին, թե Ռուսաստանը Սիրիայում իր գործողությունների շրջանակում զինում է «Հեզբոլլահին»։
Հաղորդվում է, որ ռուսական կողմն այս հայտարարությունն արել է Արտաքին գործերի եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որին ներկա է եղել ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցբը, փոխանցում է Gazeta-ն։