News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ձմեռային արձակուրդներից հետո առաջին օրը դպրոց է հաճախել դպրոցականների 75-80 տոկոսը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այս տոկոսն էլ պայմանավորված է ոչ միայն հիվանդություններով, այլեւ ծնողների զգուշավորությամբ: Ի դեպ, սովորական օրերին հաճախումների տոկոսը կազմում է 85-90 տոկոս: Դասապրոցեսը նորմալ հունով է ընթանում, դպրոցները մինչեւ այդ ջեռուցվել է, սակայն կան գյուղեր, որտեղ դպրոցներում դասերը չեն սկսվել հենց ջեռուցման պատճառով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ դպրոցներում էլ դասերը կսկսվեն շաբաթվա ընթացքում:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Վերջին զանգի օրը փոխվել, ամեն ինչ կընթանա նախապես հրապարակված ցուցակի համաձայն. կամ շաբաթ օրերին դասեր կլինեն, կամ դասաժամերը կավելացվեն:

Հիշեցնենք, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ դպրոցներում ձմեռային արձակուրդները երկարաձգվել են 3 շաբաթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ