News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պետությունը չպետք է միայն պահանջի ուսանողներից, այլ նաեւ պետք է ինքը նրանց ինչ-որ բան տա։ Այս մասին փետրվարի 2-ին՝ խորհրդարանում «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի կարծիքով ստիպողական միջոցներով ոչնչի հնարավոր չէ հասնել։ Անհրաժեշտ է հասկանալ, որ ուսանողները հեռավոր գյուղեր չեն գնում, որովհետեւ այնտեղ չկան սոցիալական երաշխիքներ։ «Մենք չենք լուծում բնակարանի, նորմալ կենսապայմանների, ընտանիք կազմելու հնարավորության հարցը, բայց պահանջում ենք, որ ուսանողը աշխատի ուղեգրով։ Միգուցե մենք ապահովե՞նք այդ պայմանները, որպեսզի հետո կարողանանք ինչ-որ բա՞ն պահանջել»,- նշել է պատգամավորը։

Օրինագիծը նախատեսում է, որ առանձին նպատակային մրցույթով ընդունված ուսանողները պետք է առնվազն 3 տարի աշխատեն նշված պետական ոլորտում։ Պայմանը չկատարելու դեպքում դիմորդը Կառավարության սահմանած կարգով պետք է կրթության եւ կրթաթոշակի կրկնակի չափով փոխհատուցում վճարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ