News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր՝ փետրվարի 2-ին, ԷՐԱՍՄՈՒՍ+ ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման եւ կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» խորագրով ծրագիրը:

 «Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ դրանց ներդրումը տուրիզմի ոլորտում կնպաստի նոր բացահայտումների եւ կխթանի ոլորտի զարգացմանը: Հայաստանը գեղատեսիլ բնությամբ օժտված, հետաքրքիր եւ յուրօրինակ ճարտարապետություն ունեցող հնագույն մշակույթային ժառանգություն կրող երկիր է եւ մենք պետք է այսօր պատրաստենք միջազգային որակավորում ունեցող կադրեր, որոնք իրենց գիտելիքներով կզարգացնեն ոլորտը:

Այս տեսանկյունից առավել նշանակալի է եվրոպական եւ մեր հարեւան Վրաստանի բուհերի հետ համագործակցությունը»,-ողջունելով ներկաներին ասել է ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը:

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է միջառարկայական բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում (մագիստրոսական մակարդակում եւ շարունակական կրթության բնագավառում), ինտեգրելով երկրատեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են մշակույթային ժառանգության փաստաթղթավորման, տուրիզմի կառավարման եւ ձեռներեցության ոլորտներում:

«Նախագիծը իրականացվելու է կոնսորցիումի միջոցով, որի անդամներն են չորս եվրոպական, վեց վրացական եւ վեց հայկական գործընկերներ: Ծրագիրը կնպաստի ՀՀ-ում եւ Վրաստանում տուրիզմի զարգացմանը: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՃՇՀԱՀ-ին առանց որի աջակցության այս ծրագիրը իրականություն չէր դառնա»,-Ներկայացնելով ծրագիրը ասաց ծրագրի համակարգող` Լուիս Ֆերնանդեսը (Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարան):

«Բարձրագույն կրթության միջկառավարական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման եւ կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» ծրագիրի գործունեության երեք տարիների ընթացքում նախատեսվում է դասընթացների կազմակերպում համագործակցող բուհերում, ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում, երկրատեղեկատվական լաբորատորիաների հիմնում, զարգացում, նոր գործիքների համալրում: Ծրագրի ավարտից հետո կստեղծվեն նոր մագիստրոսական դասընթացներ երկրատեղեկատվական տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտում, որոնց ուղղվածությունն է լինելու մարկետինգը եւ ձեռներեցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ