News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2015 թվականի ընթացքում Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137 000 քաղաքացի: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ 2015 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում նշվում է, որ փոփոխություններ են իրականացվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել եւ առավել դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները:

Աշխատանքներ են կատարվել օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների իրավունքները եւ շահերը պաշտպանելու, ճգնաժամային իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ­ն շարունակել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին եւ իրաքահայերին, արտակարգ իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին՝ փաստաթղթային, Հայրենիք վերադարձի եւ այլ հարցերում։

ԱԳՆ հյուպատոսական վարչությունը շարունակել է www.tundarc.am տեղեկատվական համակարգի սպասարկումը՝ ԱԳՆ իրավասության շրջանակներում, պատասխաններ են տրվել ՀՀ քաղաքացիների դիմումներին, ինչպես նաեւ պարզաբանումներ են տրամադրվել տեսակապի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ