News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կրոնական գործոնն օգտագործելու Ադրբեջանի փորձերը հատկապես հիմա շատ վտանգավոր են։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով հարեւան երկրի ղեկավարության վերջին հայտարարություններին՝ նախարարը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ռազմաշունչ հայտարարություններ են անում եւ քննադատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։

«Ընդ որում, նրանք բողոքում են, որ աջակցություն չեն ստանում։ Այս անգամ նրանք ավելի հեռուն են գնացել՝ հայտարարելով, որ Ադրբեջանը իսլամական երկիր է, եւ համանախագահներին մեղադրեցին իսլամաֆոբիայի մեջ։ Պետք է գիտակցել, որ կրոնական գործոնն օգտագործելը հատկապես ներկայիս իրավիճակում չափազանց վտանգավոր է։ Նման փորձեր եղել են նաեւ նախկինում, սակայն այս անգամ նրանք ուղղակիորեն մեղադրում են համանախագահող երկրներին։ Ընդ որում, իրենց մասին խոսում են որպես հանդուրժող երկրի»,- նշել է նախարարը։

Շարունակելով թեման՝ արտգործնախարարը նշել է, որ Բաքվի կազմակերպած գիտաժողովներն ու շոուները չեն կարող աղավաղել իրողությունը։ «Ադրբեջանի հասցեին քննադատությունը Բաքվում ընկալվում է որպես Հայաստանի կազմակերպած դավադրություն։ Այսինքն՝ Հայաստանն է մեղավոր, որ քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակը, որ եվրոպական կառույցները փաստաթղթեր են ընդունում, որ նավթը չի արտահանվում։ Նման ոչ ադեկվատ մոտեցում է դրսեւորվում նաեւ բանակցային գործընթացում»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի տնտեսական խնդիրների հնարավոր ազդեցության մասին հարցին՝ նախարարը նշեց, որ Ադրբեջանը երբեք ավելորդ համեստությամբ չի տառապել եւ միշտ էլ պարծեցել է իր նավթադոլարներով։ Սակայն էկոնոմիկայի նախարարի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ Բաքվում հասկանում են, որ իրենց վարկանիշը նավթի վրա է հիմնված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ