News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետությունը պետք է փոխհատուցի ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով հայկական բիզնեսի կրած կորուստները։ Այս մասին Հայաստանի ԱԺ-ում փետրվարի 2-ին հայտնել է «՛Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով, 2016 թ սկզբից Հայաստանում արտահանողներին փոխհատուցում են վաճառքի 10 տոկոսը, բայց օգնությունը պետք է նպատակային լինի ու արդարացնի ռիսկերը։ Եթե 2015 թ․ սկզբին ռուբլին 8․15 դրամ արժեր, իսկ հիմա՝ 6․19, դա նշանակում է, որ նրանք, ովքեր այն ժամանակ են կոնյակ արտադրել, բայց հիմա են վաճառում, նկատելիորեն տուժում են գնի մեջ։ 1000-1200 դրամ արժողությամբ մրգային կամ բանջարեղենային պահածոի մեկ տուփում կորուստը կարող է մի քանի հարյուր դրամ կազմել։ Հենց այդքան էլ պետք է փոխհատուցել։ «Քանի որ կարեւոր չէ գործարարը 100 թե 700 դրամ է կորցնում։Եթե կորցնում է՝ ուրեմն կփակի բիզնեսը։ Ուրեմն պետք է աջակցել։ Իսկ խոսքը ռուսական ռուբլու մասին է, քանի որ մեր պատրաստի արտադրանքի արտահանման մեծ մասը հենց Ռուսաստանին է բաժին ընկնում»,- նշել է Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ