News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր փետրվարի 2-ին ազգային տոն է՝ արջամկան օրը, եւ ավանդույթի համաձայն, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում արթնացրել են Ֆիլ անունով հայտնի արջամկանը։ Փանքսատոնի քաղաքից հայտնի արջամուկը այս անգամ իր ստվերը չի տեսել, ինչը նշանակում է, որ նա կանխատեսել է վաղ գարուն։ Մեծ բազմությունը հանդիսավոր արարողության ընթացքում արջամկանն արթնացրել է վաղ առավոտյան։

Գերմանական լեգենդի համաձայն՝ եթե կրծողը դուրս է գալիս իր բնից եւ վախենում է իր ստվերից, նշանակում է, որ ձմեռը եւս 6 շաբաթ կշարունակվի։ Եթե նա չի նկատում իր ստվերը, նշանակում է՝ շուտով գարուն է։

Փենսիլվանիայում արջամկան կանխատեսումների գրառում իրականացնում են 1887 թվականից, եւ այդ ընթացքում կրծողները 102 անգամ ձմեռ են կանխագուշակել, 17 անգամ գարուն։ Ընդ որում, ամերիկացի օդերեւութաբանների հաշվարկներով՝ Ֆիլի կանխատեսումների ճշգրտությունը կազմում է 39 տոկոս։

Այդ ավանդույթն Ամերիկա եւ Կանադա է եկել Գերմանիայից՝ վերաբնակների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ