ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 2-ին, կազմել է 489.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.59 դրամ (աճել է 3.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 703.72 դրամ (աճել է 6.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.19 դրամ (նվազել է 0,24 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 225.67 դրամ, ոսկի՝ 17,740.21 դրամ, պլատին՝ 13,653.58 դրամ։