News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի ցածր գները տնտեսական նոր հնարավորություններ են բացում Իրանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Ըստ Reuters-ի, նա հայտարարել է տնտեսությունը տարբերակելու մտադրության մասին, եթե անգամ նավթի գները կրկին բարձրանան:

«Իհարկե, նավթի գների անկումը ճնշում է մեզ համար, սակայն, դրանից բացի, մենք կարող ենք նոր հնարավորություններ տեսնել»,- իրանական Press TV-ին տված հարցազրույցում ասել է Ռոուհանին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Իրանի նախագահը նշել է, որ երկրի տնտեսությունը պետք է ավելի քիչ կախված լինի նավթից եւ պետությանը եկամուտներ ապահովելու համար այլ ոլորտներ յուրացնի:

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրը հաղորդել էր, որ 2016 թվականի հունվարին եւ փետրվարին Իրանից նավթի արտահանումը, ի տարբերություն նախորդ տարվա միջին օրական ցուցանիշի, կարող է ավելանալ ավելի քան 20%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ