News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների՝ մարդկանց տուգանելու համար պատճառներ գտնելն արդեն ակնհայտորեն անցել է նույնիսկ անթույլատրելիության սահմանները։ Մեր ձեռքի տակ է Երեւանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին։ Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ինչ «օրինախախտում» է թույլ տվել տվյալ քաղաքացին։ Ապօրինի շինարարությո՞ւն է արել։ Ոչ։ Չնախատեսված տեղում առեւտո՞ւր է իրականացրել։ Ոչ։ Աղբ է թափել փողոցո՞ւմ։ Ոչ..։ Քաղաքացու կատարած «հանցագործությունն» այն է, որ նա ամանորին չի զարդարել «իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքը»։

Չեք հավատա, բայց այստեղ ոչ մի բացարձակապես ոչ մի չափազանցություն չկա։ Մեջբերում քաղաքապետարանի ուղարկած ծանուցագրից. «Դուք եւ կամ ձեր լիազորված ներկայացուցիչը հրավիրվում եք «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժին. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու՝ մասնավորապես... հասցեում գտնվող օբյեկտի Ամանորյա եւ Ծննդյան տոների տոնական զարդարումը 25.12.2015թ.–ից  13.01.2016թ. ընկած ժամանակահատվածում չկատարելու փաստի կապակցությամբ բացատրություններ եւ/կամ միջնորդություններ ներկայացնելու համար»,– բառացիորեն գրված է ծանուցման մեջ։

Հասկանալի պատճառներով չենք նշում, թե կոնկրետ որ հասցեում գտնվող ինչ օբյեկտի մանին է խոսքը, մանավանդ երբ դա նշանակություն չունի։ Միայն նշենք, որ խոսքը մի շատ փոքր օբյեկտի մասին է։ Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը, «վիդիտե լի», չզարդարելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ