News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հայտնել է, որ հյուսիսկորեական հրթիռը խոցելու հրաման է տվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը։

Համաձայն առկա տեղեկությունների՝ հրամանը գործելու է մինչեւ փետրվարի 25-ը։ Այդուհանդերձ ժամկետը կարող է անհրաժեշտության դեպքում երկարաձգվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հյուսիսկորեական հրթիռը կարող է անցնել Ճապոնիայի հարավում գտնվող Սակիսամա արշիպելագի վրայով։ Հրթիռը պլանավորվում է գործարկել 2016թ. փետրվարի 8-25-ը։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել էր, որ ինքը գործելու է ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ համատեղ, որպեսզի Հյուսիսային Կորեային ստիպի հրաժարվել պլանավորված գործարկումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ