News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ընդունում է, որ նախկինում վարկային ծրագրերում եղել են բացթողումներ, սակայն համոզված է, որ ԱԶԲ-ի տրամադրվելիք վարկն արդյունավետ է օգտագործվելու:

Այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի մասին քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ սա լուրջ վարկային ծրագիր է եւ օգնելու է լուծել տարածաշրջանային խնդիրներ:

«Այս ծրագիրը, որով վարկ է հատկացվում Երեւանին, արդյունավետ է եւ իր արդյունավետ ավարտն է ունենալու: Վարկային արդյունավետության մասին խոսելիս՝ առաջին հերթին պետք է անդրադառնալ վերահսկողությանը: Պետք է հիշել, որ ցանկացած վարկային միջոց նախքան ստանալը բազմաթիվ քննարկումների փուլ է անցնում, եւ որեւէ ֆինանսական կառույց հենց այնպես վարկային ծրագիր չի հաստատում՝ նախապես չուսումնասիրելով իրավիճակը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Խմբակցության քարտուղարի խոսքով՝ վարկային այս ծրագրով աշխատատեղեր կստեղծվեն, մայրաքաղաքի տրանսպորտային կոլապսը հնարավոր է՝ մեղմվի:

Նշենք, որ այս համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կօգնի  ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Հայաստանի այլ քաղաքներում: Ծրագրի արժեքը կազմում է 112 մլն 960 հազար դոլար է:

Առաջին եւ երկրորդ ծրագրերով Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում, որպեսզի հանրապետության հարավից հյուսիս կամ կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղով տարանցմամբ Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարները ստիպված չլինեն մայրաքաղաք մտնել:

Ծրագրի 3-րդ տրանշը նախատեսում է ճանապարհային նախագծերի իրականացում հանրապետության այլ քաղաքներում: Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն արդեն ընտրում են քաղաքները՝ նախագծման աշխատանքներ սկսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ