News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Հայաստանում վարկ են վերցնում եւ գրպանում:

Այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի մասին քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ իշխանություններին այլեւս ոչ ոք չի վստահում, քանի որ պաշտոնի բարձրացում է ստանում անձը, որը օֆշորի սկանդալի մեջ է:

«Կատարյալ չէ համաձայնագիրը, սակայն անհամեմատ ավելի լավն է, քան մյուսները: Իհարկե, լավ է մտածված: Սակայն որպեսզի ես ասեմ՝ այս ծրագիրն է լավ, պարոն Արեյան ինձ պետք է ցույց տաք արդյունավետության մասին թվեր: Պետք է ցույց տաք, թե այս ծրագիրն ինչքանով է մեզ պետք, հենց հիմա եւ հենց այս նպատակով»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ «Հյսւսիս-Հարավ» ծրագրի ռազմավարությունը սխալ էր ընտրված:

Նշենք, որ այս համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կօգնի  ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Հայաստանի այլ քաղաքներում: Ծրագրի արժեքը կազմում է 112 մլն 960 հազար դոլար է:

Առաջին եւ երկրորդ ծրագրերով Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում, որպեսզի հանրապետության հարավից հյուսիս կամ կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղով տարանցմամբ Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարները ստիպված չլինեն մայրաքաղաք մտնել:

Ծրագրի 3-րդ տրանշը նախատեսում է ճանապարհային նախագծերի իրականացում հանրապետության այլ քաղաքներում: Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն արդեն ընտրում են քաղաքները՝ նախագծման աշխատանքներ սկսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ