News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում ձկնորսներն ավելի քան 600 կգ կշռող շնաձուկ են որսացել եւ լուսանկարը կախել են ֆեյսբուքում: Որսը համաշխարհային ռեկորդի կոչման է հավակնում, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով  The Sydney Morning Herald-ին:

Ձկնորսների արած լուսանկարը արագ ժողովրդականություն է ձեռք բերել  ձկնորսական տարբեր ֆորումներում: Սակայն սոցցանցերի օգտատերերը հավանություն չեն տվել երեք ավստրալացու ձկնորսական արարքին:   

«Էյ, տղերք: Ամբողջ կյանքում ձկնորսություն անելն ու էս տեսակ ձկանը սպանելը ոչ մի բանով չի տարբերվում հրազենով առյուծ կամ բենգալյան վագր սպանելուց: Չէ՞ որ կարելի էր ուղղակի նշան անել վրան ու բաց թողնել», — լուսանկարը մեկնաբանել է սոցցանցի օգտատերը: 

Արդյունքում լուսանկարի տակ բանավեճ է սկսվել մարզական ձկնորսության առավելությունների եւ թերությունների մասին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ