News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի մեջ մեծ վտանգավորություն չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը: «Գլխավոր զեկույցը Ուոլթերի զեկույցն էր, որը տապալվեց ու դա հաղթանակ էր: Մյուսը Սարսանգի ջրարմբարի մասին էր, էդտեղ մեծ վտանգավորություն չեմ տեսնում, քանի որ վերաբերում է կենցաղին, մենք էլ ունենք ջրամբար, որ իրենք են փակել: Կարելի է միջպետական ձեւով, եռանախագահների, միջնորդների հետ միասին հայտարարի գանք ու մենք իրենց ջուր տանք, իրենք էլ մեր գյուղերի ազգաբնակչությանը ջուր տան»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով զեկույցի բովանդակությանը, որ Հայաստանը կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ, պատգամավորն ասաց. «Հումանիտար աղետն ամբողջ աշխարհում է հիմա՝ Աֆրիկայից սկսած:  Հարավային Ամերիկայում նույնն վիճակն է, սա բնական պրոցես է»:

Նրա խոսքով, դժվար է 5-6 պատգամավորով կանխել նման զեկույցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ