News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դաբաղի դեմ նոր շիճուկը Ռուսաստանից Հայաստան կբերվի մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին փետրվարի 3-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ 2015թ. դեկտեմբերին դաբաղից անասունի անկում է գրանցվել 2004թ.-ից հետո առաջին անգամ։ Գրանցվել է 3 դեպք՝ մեկը խոշոր եղջերավոր անասունի, երկուսը՝ խոզերի մոտ։ Երեք դեպքն ել գրանցվել են Թուրքիայի հետ սահմանակից գյուղերում։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ դաբաղի նոր ենթատեսակներ են առաջ եկել, որոնք կարող են տարածվել ողջ տարածաշրջանով։ Հաշվի առնելով դա՝ Հայաստանը անալիզներն ուղարկել է Ռուսաստան։ Հունվարի 15-ին ստացվել է պատասխանը, որը հաստատում է, որ դա նոր տեսակի դաբաղ է։ «Դրա դեմ արդեն շիճուկ են պատվիրել, որը Հայաստան կհասնի մեկ ամսում»,-ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ