News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենտուկիի նահանգից կոնգրեսական Ռենդ Փոլը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը  Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի միասնական թեկնածուի առաջադրման համար պայքարում: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է պաշտոնական հայտարարությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

 «Ինձ համար աներեւակայելի պատիվ էր սկզբունքային պայքար մղել Սպիտակ տան համար: Այսօր ես դա կավարտեմ նույն կերպ, ինչպես սկսել եմ` պատրաստ պայքարելու հանուն ազատության եւ դրա ձգտմամբ», - նշել է Փոլը: Անցյալ երկուշաբթի նա ընդամենը հինգերորդ տեղն է զբաղեցրել Այովայի նահանգում տեղի ունեցած հանրապետական թեկնածուների  «կոկուսներում»` հավաքներում, որտեղ կուսակցության ազգային համագումարների պատվիրակների են ընտրում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ