News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքի վերացումից հետո անցյալ տարեվերջին առաջին անգամ Վաշինգտոնը Վենեսուելա WTI տեսակի նավթի խմբաքանակ է արտահանել: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Բեռը հասցվել է Կյուրասաո կղզու Բալեն-Բեյ նավահանգիստ, որտեղ վենեսուելական PDVSA պետական կորպորացիային պատկանող նավթ վերամշակող գործարան կա:

Ըստ Ինտերֆաքսի, Վենեսուելան, որն աշխարհում նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկրներից է, ԱՄՆ վառելիքի հիմնական մատակարարներից է եւ ՕՊԵԿ-ի անդամ: Ամերիկյան էներգետիկայի նախարարության տվյալներով, 2015 թվականին Միացյալ Նահանգներն օրական շուրջ 800 հազար բարել վենեսուելական նավթ է գնել:

Սակայն ներքին նավթավերամշակման համար Վենեսուելան ավելի թեթեւ նավթ է ներկրում, որն այնուհետեւ խառնում է իր նավթին: Անցյալ տարի երկիրն օրական շուրջ 40 հազար բարել նավթ է ներկրել, հիմնականում Ռուսաստանից, Անգոլայից եւ Նիգերիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ