News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 69-ամյա Վալերի Մուսայելյանի սպանության գործով:

Ըստ ոստիկանության՝ դեկտեմբերի 30-ին, սպանվածի արնաշաղախ դին հայտնաբերել է նրա համագյուղացի ընկերը, որը սովորության համաձայն վաղ առավոտյան եկել էր սուրճ խմելու եւ կաթ գնելու:

Մուսայելյանի ընկերը նկատել է, որ տան դարպասը եւ դուռը բաց են, իսկ ոստիկանները ավելի ուշ պարզել են, որ դուռը բացվել է ներսից՝ հետեւություն անելով, որ հանցանքը կատարածը ծանոթ է եղել սպանվածին:

Նորամարգի գյուղապետի ահազանգով սպանվածի տուն ժամանած ոստիկանության ծառայողների աչքից չի վրիպել Մուսայելյանի պարտքի ցուցակը:

Քննարկվող 8 վարկածների շրջանակը նեղացել է՝ հասնելով 2-ի: Ոստիկանները կասկածել են, որ սպանությունը հնարավոր է՝ կատարած լինի Մուսայելյանին 2 մլն. 364 հազար ՀՀ դրամ պարտք համագյուղացին եւ գյուղի էլեկտրացանցի տեսուչ, 30-ամյա Հովվհաննես Թորգոմյանը, որը խաղատուն էր հաճախում եւ խոշոր պարտքեր էր կուտակել, բացի այդ հենց դեպքի օրվանից անհետացել է  գյուղից:

Հովհաննես Թորգոմյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինը գտնվում է Մարտունի քաղաքում՝ քենու տանը:

Հովհաննես Թորգոմյանը բերման է ենթարկվում, եւ ոստիկանության Մասիսի բաժնում բացատրական աշխատանքներից հետո խոստովանել է, որ սպանությունն ինքն է կատարել:

«Ասել եմ փող տուր ինձ, գնամ, ասել ա՝ բա չունեմ, ու տենց սկսել ենք քաշքշել, խփել, դանակը վերցնելու պահին ինքը բարձրացել ա, դանակը ձեռս խփել եմ»,-խոստովանել է Թորգոմյանը:

Հովհաննես Թորգոմյանը կալանավորված է: 

Նշենք, որ 69-ամյա Վալերի Մուսայելյանի դի վրա մեկ տասնյակից ավելի սուր կտրող-ծակող, ինչպես նաեւ բութ գործիքի հետքեր են հայտնաբերվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2016թ. հունվարի 11-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ