News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել եւ 3 ամսվա ազատազրկման դատապարտել Արարատի մարզի Վերին Արտաշատի 29-ամյա բնակիչ Երջանիկ Մարգարյանին, որը մեղադրվում էր Արտաշատ քաղաքի բնակչուհի Աննա Գ.–ի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության` Երջանիկ Մարգարյանը 2015թ. օգոստոսի 13-ին հետեւելով Աննա Գեւորգյանին, որը  բնական կարիքնները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետեւից մոտեցել ու բռնելով նրա պարանոցից` փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Սակայն նա չի կարողացել ավարտին հասցնել իր գործը, քանի որ  Աննա Գեւորգյանը կծելով նրա աջ ձեռքի ցուցամատը եւ աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել: Զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ դասակի աշխատակիցները՝ լսելով Աննա Գեւորգյանի բղավոցները, ժամանակին օգնության են հասել եւ բերման ենթարկել Երջանիկին:

Երջանիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 138-ի 1-ի մասով՝ բռնաբարությունը, տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ