News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերը գրում է. «Վերցրեք խնդրեմ, ա՛յս, ա՛յս, ա՛յս նախարարների եւ ա՛յս, ա՛յս մարզպետների պաշտոնները, կարելի է մտածել նաեւ մեկ-երկու փոխնախարարի մասին….», «Ո՛չ, ո՛չ, պարոն նախագահ, մենք պաշտոններ չենք ուզում, մենք ձեզ հետ խոսում ենք միայն սկզբունքների մասին…», «Ի՞նչ սկզբունքներ…», «Պաշտոններ ստանալու»:

Սա Դաշնակցություն-Սերժ Սարգսյան բանակցությունների մոտավոր պատկերն է:

Համենայնդեպս, հենց այսպես են ներկայացնում դաշնակցականները, որոնք վերջին օրերին ՀՀԿ-ին, պատահմամբ թե գիտակցված, «կպնելուց» ու համապատասխան հարված ստանալուց հետո այնքան են հեզացել, որ սկսել են բառի բուն իմաստով՝ «մուննաթ» գալ լրատվամիջոցների վրա՝ իրենց ազգանվեր, ազգափրկիչ, ինքնակործան նվիրումը ՀՀԿ-ին՝ որպես պաշտոնների շուրջ առեւտուր ներկայացնելու մեջ: Այն դեպքում, երբ իրականում այդ երկու կուսակցությունների մեջ տեղի ունեցողը հենց քաղաքական առեւտուր է՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Դաշնակցությունը դեռեւս անցած տարվանից՝ եռյակ-քառյակի պառակտման գործում իր ծանրակշիռ լուման ներդնելուց, ապա՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլ դրա անցկացման ընթացքում թույլ տրված կեղծիքները պաշտպանելու դիմաց փոխհատուցում է ուզում Սերժ Սարգսյանից: Դա գուցեեւ նորմալ է, թեեւ չի ենթարկվում քաղաքական որեւէ տրամաբանության:

Բայց աննորմալ է, երբ այդ պարզ առեւտուրը հասարակության վրա փորձ է արվում վաճառել՝ որպես «ազգի ու երկրի դարդերով մտահոգված» ուժի քայլ, որը զոհողության է գնում՝ իբրեւ թե՝ հանուն պետության ու ժողովրդի: Զոհողության է գնում՝ մի ուժի հետ միավորվելով, որին ընդամենը մի տարի առաջ նույն ինքը՝ Դաշնակցությունը, մեղադրում էր երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելու համար: Թե ինչ է լինելու Դաշնակցության հետ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, դժվար չէ կռահել:

Հեռուն գնալ պետք չէ՝ օրինակներն աչքներիս առաջ է: Բայց շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե ինչ-ինչ պատճառներով Սերժ Սարգսյանը որոշի Դաշնակցությանը զրկել պատասխանատվություն ստանձնելու ծանր բեռից եւ հայտարարի, որ ոչ մի կոալիցիա էլ չի կազմվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ