Արագածոտնի մարզում այս գիշեր կրակոցներ են հնչել կա 2 զոհ եւ 1 վիրավոր: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կրակոցները հնչել են Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքում, դեպքի հանգամանքները ճշտվում են:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Խամոյանը և 49-ամյա Վարդգես Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է: Գործով արդեն կա ձերբակալված: