News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ապօրինի ազատազրկման ՄԱԿ աշխատանքային խումբը, որը քննում է իր բողոքը, որոշում կայացնի իր դեմ։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում։

«Եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ ես տանուլ եմ տվել Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի դեմ գործը, ես դուրս կգամ դեսպանատնից, որպեսզի հանձնվեմ Բրիտանիայի ոստիկանությանը, քանի որ հետագա բողոքարկման լուրջ հեռանկարներ չկան»,- գրել է նա, փոխանցում է Gazeta-ն։

Եթե նրա իրավացիությունը հաստատվի, Ասանժը կարող է հետ ստանալ իր անձնագիրը, իսկ նրան ձերբակալելու փորձերը կդադարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ