Թուրքիայում «Իլեթիշիմ» հրատարակչությունը «Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց» վերնագրի ներքո լույս է ընծայել այն զեկուցումների ժողովածուն, որոնք ներկայացվել են 2015 թ. Փարիզում:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, ժողովածուում ընդգրկվել են ցեղասպանագիտության ոլորտի լավագույն մասնագետների զեկուցումները, որոնք ոչ միայն մեկնաբանում են Հայոց ցեղասպանությունը, այլ անդրադառնում են նաև օսմանյան տարածքներում բնակված մյուս փոքրամասնությունների նկատմամբ տարված բռնատիրական քաղաքականությանը, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, իրավագիտական հարցերի և այլ հարակից թեմաների: