News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անպտուղ, անարդյունք միջոցառումներ են, ինձ անհանգստացնում է նրանց ճակատագիրը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների ետ զրույցի ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին:

Դիտարկմանը, թե մարտի 1-ին այդ շարժումը համահայկական հանրահավաք է կազմակերպում, ի՞նչ զարգացումներ եք սպասում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. « «Այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած ենք իրենց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի: Նման կարծիքի եմ՝ հետեւելով մարդկանց տրամադրություններին»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավաստիացրել է, որ ոչ մի միջւոց չեն ձեռնարկելու այդ հավաքները խոչընդոտելու համար. «Որեւէ ջանք չի գործադրվելու, ինչպես նախորդ անգամները, այս անգամ եւս նման հարցերով չենք հետաքրքրվում ու ժամանակ էլ չունենք մարդկանց իրենց աշխատանքից շեղելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Ամենաշատ