Ֆինլանդիայի Պետյայավեսի քաղաքում կրկին փորձել են հրդեհել փախստականների ընդունման կենտրոնը: Այս մասին հաղորդում է Yle-ն:
Նշվում է, որ կենտրոնի դռների ուղղությամբ դյուրավառ հեղուկով երեք շիշ են նետել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Այդ կենտրոնում 80 միգրանտ է եղել, որոնց կեսը՝ երեխաներ: Ոստիկանությունը հրդեհելու փորձի կասկածանքով տեղի մի բնակչի է ձերբակալել: