News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը պետք է կրճատի բյուջետային ծախսերը: Այս մասին ասված է հունվարի 28-ից փետրվարի 3-ը Բաքու այցելած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության զեկույցում:

«Ռեզերվների կրճատման եւ արտաքին ցնցումների պայմաններում Ադրբեջանի Կենտրոնական բանկն արժեզրկեց մանաթն ու անցավ արժույթի լողացող փոխարժեքի: Արժեզրկումն օգնեց մրցունակությանը: Դրանից հետո Կենտրոնական բանկը մեծացրեց արտարժույթի փոխարժեքի ազատությունը, միջոցներ ձեռնարկեց կապիտալի հոսքի դեմ եւ նպաստեց խնդրահարույց բանկերի միավորմանը:

Ապագայում անհրաժեշտ է ֆիսկալ կոնսոլիդացիայի բազմամյա ծրագիր եւ տնտեսության տարբերակման համար բարեփոխումներ:

Այդ առումով մենք ողջունում ենք 2016 թվականին պետական ծախսերն ավելի կրճատելու եւ նախագծերի արդյունավետությանն առավել ուշադրություն հատկանելու՝ կառավարության որոշումը»,- ասված է առաքելության հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ