News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2017 թվականի բյուջեի նախապատրաստության շրջանակում առաջարկել է նավթային ընկերություններին հարկել 10 դոլարով՝ յուրաքանչյուր բարել նավթի դիմաց: Այս մասին ասվում է Սպիտակ Տան կայքում:

Այդ հարկերից ստացված միջոցները կուղղվեն տրանսպորտային ենթակառուցվածքների եւ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ֆինանսավորմանը: Խոսքը, մասնավորապես, էլեկտրական մեքենաների, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների մասին է:

«Նախագահական պլանը կհանգեցնի էկոլոգիապես մաքուր տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում ամերիկյան ներդրումների ավելացման մինչեւ 50 տոկոսով եւ արդեն կատարված ներդրումների բարեփոխման՝ նվազեցնելու համար թունավոր գազերի արտանետումները, նավթի օգտագործումը, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր կստեղծի»,-ասված է հաղորդագրությունում:

Նախատեսվում է, որ հարկը կներդրվի աստիճանաբար՝ 5 տարվա ընթացքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ