Հնդկաստանի հարավում Քանյաքումարի-Բանգալոր երթուղոբ ընթացող ճեպընթաց գնացքը դուրս է եկել գծերից, որի հետեւանքով տուժել է 50 մարդ։ Այս մասին հայտնել է «Հարավային երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչ Անիլ Սաքսենան։
Իրավապահների տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Փաթչուր քաղաքի մոտակայքում։ Դեռեւս անհայտ հանգամանքներում 11 վագոն ունեցող գնացքը ամբողջովին դուրս է եկել գծերից, ընդ որում, 4 վագոնները շուռ են եկել եւ վնասվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից 6-ի վիճակը ծանր է։