News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանային խնդիր է լուծվել եւս երկու ընտանիքի համար: Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցության արդյունքում՝ ավարտին է հասցվել կիսակառույց մեկ տան շինարարություն եւ մեկ տանիքի վերանորոգում: Բնակարանաշինության ծրագրով շինարարական աշխատանքների կազմակերպումը դարձյալ ստանձնել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:

Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Խաչիկ համայնք՝ ընտանիքների հետ բնակարանամուտի բերկրանքը կիսելու համար:

Կուրեխյանների ընտանիքն ամիսներ առաջ ապրել է 4-րդ կարգի վթարային տանը, որը վերանորոգման ենթակա չի եղել: Ավելին, առկա է եղել ամեն վայրկյան դրա փլուզման վտանգը: Ընտանիքը 4 տարի առաջ նոր տան շինարարություն է սկսել, սակայն կառուցել է միայն պատերն ու ծածկը: Կիսակառույցն ավարտին հասցնելու հարցում անհրաժեշտ է եղել աջակցություն, որը դրսեւորվել է: Այժմ ամեն ինչ այլ է. ընտանիքը զգում է բարի կամքի դրսեւորման հրաշագործ ուժը:

«Մեր գյուղը սահմանին է եւ, ինչ որ տեղ, մենք սովորել ենք ապրել վտանգի զգացումով: Առավել քան սարսափելի է, սակայն այն, երբ գիտակցում ես, որ ոչ թե թշնամին, այլ քո սեփական տունը կարող է վտանգել ընտանիքիդ կյանքը: Իմ ընտանիքը մեկն էր նրանցից, որն ապրում էր 4-րդ կարգի վթարային կացարանում: Մեծ մարդու մեծ աջակցության շնորհիվ՝ մենք այսօր ոչ միայն ապահով, այլեւ բարեկարգ ու հարմարավետ տուն ունենք: Անկեղծ ասած՝ անակնկալ չէր. հավատում էինք, որ պարոն Յիրիկյանն անտարբեր չի մնա: Աստված օրհնի նրան ու իր ընտանիքը»,-ասել է Կուրեխյանների ընտանիքի հայրը՝ Կամոն:

Կուրեխյանների հարեւանությամբ բնակվող Հովհաննիսյանների համար էլ անցած տարին բարեբեր է եղել. Ռալֆ Յիրիկյանի աջակցության շնորհիվ, ընտանիքին հաջողվել է նորոգել ազբեստե հնամաշ տանիքը, որն ամբողջովին քայքայվել էր, անձրեւն ու ձնհալի ջրերն էլ քայքայում էին տունը:

«Կան մարդիկ, ովքեր իրենց էությամբ՝ աշխատանքում, ընտանիքում, առօրյայում, ամեն վայրկյան ցույց են տալիս մարդասեր լինելու դասական օրինակը: Անհնար է Ռալֆ Յիրիկյանին պատկերացնել առանց որեւէ մեկին աջակցելու: Իմ ու ընտանիքիս անունից մեր երախտիքի խոսքն եմ ուզում ասել նրան ու իր ընտանիքին՝ մեզ օգնության ձեռք մեկնելու համար»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրը՝ Վարդանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ