News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում եւ Միջերկրական ծովի Արեւելյան շրջաններում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնումը խախտել է Եվրոպայում ռազմավարական հավասարակշռությունը։ Այս մասին ԵՄ պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ն կարծում է, որ Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունները սասանում են Սիրիայի կարգավորման բանակցությունները, քանի որ ուղղված են հիմնականում ապստամբների դեմ, ասել է Սթոլթենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հասցրած հարվածներն ինտենսիվանում են եւ ուղղված են հիմնականում ընդդիմությանը։ Դա սասանում է Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման ջանքերը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ