News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը միշտ եղել է մեր կողքին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանի ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով դեսպանին 5 տարվա ընթացքում նախարարության հետ արդյունավետ աշխատանքի համար՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ դեսպանի առաքելության ավարտով չեն վերջանում ընկերական ջերմ հարաբերությունները երկու երկրների միջեւ՝ ընդգծելով, որ Վրաստան-Հայաստան համագործակցությունը շարունակվելու է նույն բարձր մակարդակում:

Շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին՝ դեսպան Շարմանաշվիլին նշեց. «Իմ առաքելության 5 տարիների ընթացքում, երբ Վրաստանում արտակարգ իրավիճակ էր եւ ձեր օգնության կարիքը կար, Հայաստանը միշտ եղել է մեր կողքին, ինչի համար շատ երախտապարտ եմ»: Նշենք, որ արտակարգ իրավիճակների բնագավառում ՀՀ ՏԿԱԻՆ-ի եւ Վրաստանի Հանրապետության համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի Հանրապետության կառավարության միջեւ 1997թ. մայիսի 3-ին Երեւանում ստորագրված «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը...
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Ամենաշատ