News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Bloomberg-ի 2016 թվականի աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների վարկանիշը մեծ տարբերությամբ գլխավորել է Վենեսուելան: Ռուսաստանը ցուցակում յոթերորդ տեղից իջել է  14-րդ տեղ:

63 երկրի ցուցակը կազմվել է տնտեսագետների`   2016 թվականի ինֆլյացիայի եւ գործազրկության կանխատեսումների հիման վրա: Այդ երկու ցուցանիշը համադրելով`   Bloomberg-ը հաշվարկում է երկրի թշվառության ցուցիչը (Misery Index).

2016-ի վարկանիշում Վենեսուելան 159,7 ցուցիչով առաջատար է մեծ տարբերությամբ: Տնտեսագետները կանխատեսում են, որ այս տարի Վենեսուելայում ինֆլյացիան  152 տոկոս կկազմի, իսկ գործազրկությունը կաճի մինչեւ  7,7 տոկոս, տեղեկացնում է RBK-ն: 

2015-ին եւս Վենեսուելան գլխավորում էր վարկանիշը, սակայն այն ժամանակ ցուցիչը զգալիորեն ավելի փոքր էր` 105,1: Անցյալ տարվա արդյունքով Վենեսուելայում ինֆլյացիան  98,3 տոկոս էր կազմում, գործազրկությունը` 6,8 տոկոս:

Թշվառ տնտեսությունների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Արգենտինան 39,9 ցուցիչով: Ցուցակի կարմիր հատվածում են նաեւ ՀԱՀ-ն, Հունաստանը, Ուկրաինան, Իսպանիան, Սերբիան, Թուրքիան, Բրազիլիան եւ Ղազախստանը: 

Ռուսաստանը վարկանիշում 14-րդ տեղն է զբաղեցրել, իսկ անցյալ տարի զբաղեցնում էր յոթերորդը: Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետները  2016-ին Ռուսաստանում իրավիճակի բարելավման նախանշաններ են տեսնում եւ ակնկալում են, որ   2017-ին երկրի տնտեսությունը դարձյալ կվերադառնա 1,3 տոկոս աճի:

ԱՄՆ-ը ցուցակի դեղին հատվածում է եւ գտնվում է  51-րդ տեղում նախորդ վարկանիշի  53-րդ տեղի փոխարեն:

Ցուցակի կանաչ հատվածում, որտեղ ինֆլյացիայի եւ գործազրկության առավել բարենպաստ հարաբերակցությամբ երկրներն են, հայտնվել են Մեծ Բրիտանիան, Հոնկոնգը, Դանիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թայվանը, Շվեյցարիան, Սինգապուրը եւ Թայլանդը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ