News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԿԽՄԿ-ն ստորագրել են մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

 ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  համագործակցության ընթացիկ խնդիրները եւ օրակարգային հարցերը, նախանշել են առաջիկա համատեղ  ծրագրերը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության միջեւ «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը»:

Ծրագիրը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացներ, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ