News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ընկերություններից մեկում փորձաշրջան անցնող աշխատակիցը գործընկերների հումորի շնորհիվ հանրահայտ է դարձել համացանցում։ Բանն այն է, որ տղամարդը քնել է աշխատանքի վայրում գործի անցնելու երկրորդ օրը։

Նրա գործընկերները որոշել են կատակել եւ ողջ կոլեկտիվով միասին լուսանկարվել են քնած տղամարդու ֆոնին, հայտնում է The Daily Dot-ը։

Երբ քնկոտ աշխատակիցն արթնացել է եւ տեսել լուսանկարը, հումորով է մոտեցել  կատարվածին եւ տեղադրել նկարը Reddit կայքում։ Հաղորդվում է, որ տղամարդուն աշխատանքից չեն ազատել աշխատանքի ժամին քնելու համար, փոխանցում է  Informing-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ