News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին սրտի վիրահատության ենթարկված Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը դուրս է գրվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքից եւ շարունակելու է բուժումը Պաուլ Ստրադինյայի անվան համալսարանական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։

«Այսօր՝ լրացուցիչ հետազոտությունից հետո, բժիշկները հայտնել են, որ Ռայմոնդ Վեյոնիսի վիճակը բարելավվել է այնքան, որ նա այլեւս ինտենսիվ թերապիայի կարիք չունի։ Նախագահը բուժումը կշարունակի սրտաբանական բաժանմունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահը հոսպիտալացվել էր հունվարի 18-ին: Նրա օրգանիզմում բժիշկները սեպտիկ ինֆեկցիա էին հայտնաբերել: Հունվարի 20-ին Ռիգայում նա անհապաղ սրտի վիրահատության է ենթարկել:

Բուժման ընթացքում նախագահի լիազորություններն անցել են Լատվիայի Սեյմի (խորհրդարան) նախագահ Ինարե Մուրնիեցեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ