News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եղիսաբեթ II թագուհու հոբելյանը կնշեն նրա զգեստների ցուցադրությամբ, տեղեկացնում է  «Բի-Բի-Սի»-ն: Առաջին ցուցադրությունը հնարավոր կլինի տեսնել Էդինբուրգի Հոլիռուդյան պալատում: Նշվում է, որ դա նմանատիպ խոշորագույն ցուցադրությունն է, որը երբեւէ կազմակերպվել է Շոտլանդիայում:  

Ցուցադրությունը կբացվի ապրիլի 21-ին` թագուհու փաստական ծննդյան օրը   (նրա ծննդյան օրը պաշտոնապես նշվում է հունիսին): Այցելուները կիմանան Եղիսաբեթ  II-ի կյանքի եւ կառավարման մասին, կծանոթանան նրա ցերեկային եւ երեկոյան զգեստներին, տեղեկացնում է Gazeta-ն: 

Էդինբուրգյան ցուցահանդեսը մեկն է Եղիսաբեթ  II-ի ոճին նվիրված երեք ցուցադրություններից, որոնք տեղի կունենան 2016-ին: Բոլոր երեքն անցկացվում են նրա պաշտոնական նստավայրերում: Հուլիսի 23-ին ցուցահանդես կբացվի Բուքինգեմյան պալատում, սեպտեմբերի 17-ին` Վինձորյան ամրոցում:   

Ընդհանուր առմամբ նախատեսված է Նորին Մեծության 150 հագուստ ներկայացնել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ