News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը փետրվարին Կուբայում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այդ մասին Մոսկվայում մամուլի ասուլիսին հայտնել է արտաքին եկեղեցական  կապերի բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Նկատի ունենալով փետրվարի 11-22-ին պատրիարքի այցը Լատինական Ամերիկա եւ միաժամանակ Հռոմի պապի այցը Մեքսիկա, Կուբայում տեղի կունենա նրանց հանդիպումը», - հաղորդել է մետրոպոլիտը:

Մետրոպոլիտի խոսքով, հանդիպումը նախապատրաստվել է  20 տարի: «Հանդիպումը վաղուց էր նախապատրաստվում: 1996 եւ 1997 թվականներին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում սրբազան պատրիարք Ալեքսի II-ի հետ հանդիպման կազմակերպման շուրջ», - ասել է մետրոպոլիտը: Սակայն այդ բանակցությունները դադարեցվել են որոշ հարցերի շուրջ պայմանավորվելու հնարավորության բացակայության պատճառով: 

Վատիկանի ռադիոն հաղորդել է, որ պատրիարքը եւ Հռոմ պապը համատեղ հռչակագիր կստորագրեն Վատիկանի եւ ՌՈՒԵ-ի ապագա հարաբերությունների վերաբերյալ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ