News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շփվել են ոչ ֆորմալ միջավայրում Սոչիում: Նրանք միասին անցկացրել են հանգիստը եւ քննարկել ինտեգրացիոն գործընթացները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է միասին հանգստանալ:

«Շնորհակալ եմ, որ եկել եք, կհանգստանանք միասին եւ կխոսենք երկկողմ եւ տարածաշրջանային ընթացիկ գործերից»,- ասել է Պուտինը:

«Մենք արդեն շատ հարցեր ենք քննարկել, եւ մինչեւ բարձրագույն օետական խորհրդի նիստը մենք դեռ մի  շարք հարցեր ունեք դիտարկելու»,- ասել է Լուկաշենկոն:

Թերթը նշում է, որ Լուկաշենկոն արդեն մեկ շաբաթ Սոչիում է, որտեղ հանդիպել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ