News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ում կոալիցիա  մտնել-չմտնելու վերաբերյալ ոչ թե քննարկում է եղել, քանի որ չկա առաջարկ, այլ ուղղակի տեսական դատողություններ են եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով իշխանության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ ներկուսակցական տարաձայնություններին։

«Տեսեք, ըստ էության ոչ թե այն է, որ մտնենք, թե ոչ , այլ տեսական դատողություններ են եղել, քանի որ կոնկրետ առաջարկ չկա։ Քննարկել ենք, որ քաղաքական մեծամասնություն ՀՅԴ-ն, որ կոալիցիա կազմի, նոր քաղաքական  իրավիճակում մենք ինչ ստրատեգիա ենք որդեգրում»,-նշեց Միքայել Մելքումյանը։

Որպես կուսակցության ներսում առողջ մթնոլորտի ու տարաձայնությունների բացակայության ապացույց՝ նա շեշտեց  իր, Վահան Բաբայանի եւ Նաիրա Զոհրաբյանի այսօրվա  համատեղ ճեպազրույցը։

«Շատ նորմալ բան է, որ տարբեր կարծիքներ կան, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ լիբերալ քննարկումների ոգով կուսակցություն է։ Ի վերջո մենք պետք է գանք ընդհանուր հայտարարի, եթե ամեն մեկս մեր կարծիքը առաջ մղենք, դա արդեն կուսակցություն չի լինի»։

Եկել են, թե ոչ ընդհանուր հայտարարի, Մելքումյանը  հստակ չասաց, իսկ հետագա անելիքների  հետ կապված  հորդորեց սպասել մինչեւ 2017 թվականը։

Մեր ճշտող հարցին՝ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացնելու մտադրությունը օրակարգից դո՞ւրս եկավ,  նա նախ փորձեց  ճշտել տեղեկատվության աղբյուրներն, ապա հարցրեց․ «Իսկ ով ասեց, որ մենք նման մտադրություն ունեինք»։

Հիշեցնենք, որ կոալիցայի թեման ԲՀԿ խմբակցությունում կրքեր էր բորբոքել, Միքայել Մելքումյանի գլխավորությամբ մի թեւը պահանջում էր տեղավորվել գործադիրում, իսկ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեմ չլինելով գործադիրում հայտնվելու հնարավորությանը՝ այն նպատակահարմար է համարում միայն 2017-ի ընտրություններից հետո։ Ըստ ԲՀԿ-ականների, իրավիճակն այնքան էր սրվել, որ քննարկվում էր նաեւ Զոհրաբյանին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը, որը այս ընթացքում հակառակորդ թեւը հասցրել է պարզել իշխանության ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ