News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Flight Centre ճանապարհորդությունների կայքն առանձնացրել է 2016թ. ճանապարհորդությունների համար ամենաանհարմար օրերը: Խոսքը ամսաթվերի մասին է, որոնք համընկնում են տոների, դպրոցական արձակուրդների եւ այլ օրերի հետ, երբ մեծ թվով ճանապարհորդներ մեկնում են հարազատների մոտ, փոխանցում է The Telegraph-ը:

«Այդ տոնական օրերի եւ դրանց «հարեւան» օրերի միջեւ գումարային տարբերությունն այնքան  մեծ է, որ հնարավոր է դրա հաշվին մի քանի հարյուր ֆունտ տնտեսել», — նշում է ընկերության  ներկայացուցիչ Ջասթին Փեննին:

Անհարմար ամսաթվերից է փետրվարի 12-ը՝  լեռնադահուկորդների օրը: Այդ ցուցակում է նաեւ մարտի 24-ը՝ Զատկին նախորդող հանգստյան օրը, որը տոմսերի լրացուցիչ պահանջարկի առիթ է դառնում:

2016թ. ապրիլի 13-ը թայլանդական Նոր տարին է, որը բուդդայական ընտանեկան տոն է համարվում:

Ֆրանսիայում հունիսի 10-ից  հուլիսի 10-ը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել հունիսի 11-ին տոմսեր պատվիրել, փոխանցում է lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ