News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սեւանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի հատվածի 4-րդ կմ-ում բախվել են «Lada Priora» մակնիշի 47 ZM 777, «Opel Vectra» մակնիշի 34 ZL 970 եւ «Nissan Pathfinder» մակնիշի 13 LL 677 պետհամարանիշերով (վարորդների անձը չի պարզվել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.-ը, 2007 թ. ծնված Լ., 2003 թ. ծնված Հ. եւ Ն. Ս.-երը հոսպիտալացվել են Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:

Տպել
Ամենաշատ