News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի զինված ուժերում միջադեպերն ու արտակարգ դեպքերն այնքան էլ շատ չեն, ուղղակի դրանք չափից դուրս մեծ հանրային արձագանք են գտնում: Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ԶՈՒ շարքերում վերջին շրջանում սպանությունների եւ ինքնասպանությունների հաճախակի դարձած դեպքերի մասին:

«Ես չեմ կարծում, թե ստեղծված իրավիճակում ճիշտ էր պաշտպանության նախարարության դեմ նման լայնածավալ արշավ կազմակերպելը»,- դժգոհել է նա: Նախարարի խոսքով, զինվորների մահվան ամեն մի առանձին դեպքում քրեական գործ է հարուցվել: «Զինված ուժերում լուրջ քայլեր են կատարվում՝ կանխելու նման դեպքերը: Ես անձամբ հանդիպում եմ զոհված զինվորների հարազատների հետ՝ կառավարության յուրաքանչյուր նիստից հետո»,- հավաստիացրել է Օհանյանը:

Նա հերքել է նաեւ այն կարծիքը, թե նախարարությունը հակված է զինվորների մահվան դեպքերի մեծ մասը որակել ինքնասպանություն: «Այո, այդպես եղել է միայն սպա Արտակ Նազարյանի մահվան դեպքում, բայց դա եզակի է: Ներկայումս քննություն է ընթանում, եւ ես անձամբ վերահսկում եմ այդ գործը»,- հավաստիացրել է նախարարը:

Խոսելով Youtube-ում տեղադրված տեսագրության մասին, որտեղ երեւում են սպայի կողմից զինվորների նկատմամբ բռնության դեպքեր, նախարարն ընդգծել է, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը հայտարարել է, որ ներկայումս տեսագրությունը գտնվում է մասնագետների փորձաքննության ներքո: «Բայց եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- ասել է Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները Youtube-ում տեղադրող անձինք:

Սեյրան Օհանյանը նաեւ հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը իր եւ Յուրի Խաչատուրովի  լարված հարաբերությունների մասին: «Խաչատուրովն օրական մի քանի անգամ գալիս է ինձ մոտ, ինչպե՞ս կարող են լարված հարաբերություններ լինել»,- ասել է նախարարը:

Օհանյանն ասել է նաեւ, որ բանակը Հայաստանի նորագույն  պատմության ամենամեծ ձեռքբերումներից է: Ըստ նախարարի՝ ԶՈՒ ներկայիս հրամանատարական կազմը արհեստավարժ է, ունի բարձր կրթական ցենզ, գիտի թե դրական, թե բացասական երեւույթների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
Ամենաշատ