News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Շվեյցարացի լեռնադահուկորդը սարից իր վայրէջքը տեսագրել էր քողին ամրացված սմարթֆոնի օգնությամբ, հայտնում է Gazeta –ն, վկայակոչելով The News Web–ը:

25-ամյա Նիկոլաս Վագները 3D փրինթերով տպել է նկարահանումների համար հատուկ սարքավորում՝ Centriphone, որի օգնությամբ քողից ամրացված հեռախոսը պտտվում է օպերատորի շուրջ: Նրա խոսքով, ինքը երկու տարի շարունակ փնտրել է տեսագրության լավագույն արդյունքի հասնելու միջոց:

Տեսահոլովակը նկարահանվել է iPhone 6 –ով՝ մեկ վայրկյանում 240 կադր ռեժիմով: Նիկոլասը նշում է, որ իր երկու տարվա փորձարկումների ընթացքում ոչ մի հեռախոս չի տուժել:

Նույնատիպ տեսագրություններ դեռ չկան, բայց հեղինակը խոստանում է հասանելի դարձնել Centriphone-ի 3D տպագրությանշաբլոնը: Նիքոլասի ինսթագրամում էքստրեմալ նկարահանումների այլ միջոցներ էլ կարելի է տեսնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ