News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղազախստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածք: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Թուրքիայի վարչապետի խոսքով Ղազախստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «ինտենսիվ զարգանում են բոլոր ուղղություններով»: «Մենք համատեղ նախագծեր են իրականացնում տրանսպորտային, էներգետիկ ու այլ ոլորտներում: Ամրապնդվում են նաեւ առեւտրային կապերը: Եթե Թուրքիան «դուռ» է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանն էլ Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Եվրասիական տարածք»,- ասել է Դավութօղլուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկություններով, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում քաղաքական երկխոսության ու մշակութային փոխանակության ամրապնդումը, կապերի զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության ու ենթակառուցվածքի շինարարության ոլորտներում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետն ընդունել էր Ղազախստանի կառավարության ղեկավար Կարիմ Մասիմովին, որը նշել էր, որ «երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ