News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. հոկտեմբերի 25-ին մահացած հղի Անի Դավթյանի գործով կնշանակվի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նկատի ունենալով, որ Անի Դավթյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակված հանձնաժողովային երկու փորձաքննությունների եզրակացությունների միջեւ առկա են էական հակասություններ, անհրաժեշտություն է առաջացել նշանակել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Վարույթն իրականացնող մարմինն արդեն գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին՝ առաջարկելով համապատասխան ոլորտի մասնագետներից ստեղծել հանձնաժողով՝ ներգրավվելով նաեւ նախորդ երկու փորձաքննությունների հանձնաժողովների փորձագետներին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Անի Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման ախտանիշը, գլխուղեղի եւ թոքերի այտուցը, որը պայմանավորված է 23-24 շաբաթական հղիությամբ բարդացած մանկաբարձական անամնեզով, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, արգանդի պարանոցային հատվածի պատռվածքներով, հյուսվածքների բազմաթիվ ներծծող խոշորօջախային արնազեղումներով, ներքին օրգանների սակավարյունությամբ:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Անի Դավթյանի ինչպես հղիության վերաբերյալ տրված ախտորոշումը, այնպես էլ հետծննդյան շրջանում եղել է ճիշտ: Ձեռնարկված բուժմիջոցառումները եղել են դրված ախտորոշումներին համապատասխան եւ ճիշտ: Հետծննդյան շրջանում տեղ գտած բարդությունների պայմաններում Անի Դավթյանի կյանքը փրկելու համար «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ձեռնարկվել են անհրաժեշտ հնարավոր բուժմիջոցառումներ, որոնց արդյունքում սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ալվարդ Խաչատրյանը, սակայն, Ա. Դավթյանի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն եզրակացությունը համարել է չհիմնավորված ու չպարզաբանված եւ միջնորդություն էր ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության՝ բժշկական օգնությունը կատարվել է ոչ համապատասխան:

Հիշեցնենք, որ Անի Դավթյանի հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի մեջ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Ամենաշատ