News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արգենտինան իր թողարկած պարտաթղթերի տերերին առաջարկել է ներել պարտքի 25 տոկոսը, որը կազմում է 9 մլրդ դոլար :

Այս առաջարկն արվել է Նյու Յորքում վարկատուների հետ հինգ օր տեւած լարված բնակցությունների արդյունքներով:

Այսպիսով, Արգենտինան, ըստ էության համաձայնել է մարել պարտքի մնացած՝ 75 տոկոսը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Խոսքն այն պարտքի մասին է, որը Արգենտինան պահպանել է 2001 թ. երկրի պատմության մեջ խոշորագույն դեֆոլտից հետո: Պարտքի ընդհանուր գումարը 132 մլրդ դոլար է: 2000-ականներին երկրին հաջողվել է վերակազմավորել պարտքի 93 տոկոսը, բայց արժեթղթերի 7 տոկոսի տերերը նյույորքյան դատարանի միջոցով կարողացել են վերահաստատել վարկերն ամբողջությամբ հետ ստանալու իրենց իրավունքը:

Եթե Արգենտինան չկատարեր ամերիկյան դատարանի որոշումը,հետագայում պարտքեր վերցնելու նրա հնարավորությունները լրջորեն կսահմանափակվեին:

Գործը քննվում էր Նյու Յորքում, քանի որ Բուենոս Այրեսը վարկատուներին որոշ վճարումներ իրականացրել էր նյույորքյան բակի միջոցով, դա արդեն բավական էր ամերիկյան դատարանի իրավասության դաշտում հայտնվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ