Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում շաբաթ առավոտյան Club Rayne գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 7 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BNO News-ը:
«Տամպայի ոստիկանությունը հրաձգության վայրում է: Դեպքը տեղի է ունեցել Club Rayne ակումբում: Յոթ տուժած կա»,- լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ռիկարդո Ուբինասը՝ հավելելով, որ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Միջադեպի պատճառները եւ կրակողների թիվը հայտնի չեն: